25 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչի մասին են խոսել Արաղչին ու Լավրովը

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչի մասին են խոսել Արաղչին ու Լավրովը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցությունների և ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակման մասին. հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել նաև Ռուսաստանի դիրքորոշումը՝ «ԱՄՆ-ի ռազմատենչ միակողմանի մոտեցմանը դիմակայելու և անկախ երկրների վրա ճնշում գործադրելու նպատակով միջազգային կազմակերպությունների չարաշահմանը հակազդելու հարցում»։

Սեպտեմբերի 24-ին Լավրովն ու Արաղչին հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ զրույցի ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքով առաջացած ճգնաժամի դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ