26 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեև Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարված են, տնտեսական ոլորտներում նրանց գործակցությունը շարունակվում է․ ֆրանսահայ գործիչ

Թեև Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարված են, տնտեսական ոլորտներում նրանց գործակցությունը շարունակվում է․ ֆրանսահայ գործիչ

Միայն մեկ հոգի էր դեմ Սենատի բանաձևին, մեզ համար ծանոթ անձնավորություն, որը Ադրբեջանի հետ մոտ կապերով է հայտնի։

Առաջին անգամ չէ, որ Սենատը դիմում է Ֆրանսիայի իշխանություններին, դա արվում է հանրային ճնշման տակ․ ABC media-ի հետ զրույցում, խոսելով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի մասին, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ասել է Ֆրանսահայ հասարակական,քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը

«Չենք կարող ասել, թե այս մեկ բանաձևն առանձին ինչ ազդեցություն պիտի ունենա Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վրա, չնայած բոլորը, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերը, հաստատում են, որ Ֆրանսիան միակ երկիրն է, որը Հայաստանի հարցերը հասկանում ու փորձում է օգնել»,-ասել է նա։

Չոբոյանը նշել է, որ Սենատի ընդունած բանաձևին միակ դեմ քվեարկողն իրենց ծանոթ անձնավորություն է, որն աչքի է ընկնում Ադրբեջանի հետ կապերով։

«Այսօր տեսնում ենք, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ վատ վիճակում են, փոխադարձ պատժամիջոցներ կան՝ դիվանագետների ձերբակալություն, արտաքսում և այլն»,-նշել է  Չոբոյանն ու հավելել, որ Ադրբեջանը Ֆրանսիան ապակայունացնելու փորձեր է անում՝ տարբեր շարժումներ ֆինանսավորելով, սակայն երկու երկրների մասշտաբները համեմատելով՝ այդ փորձերը պարզապես ծիծաղելի են թվում։

Քաղաքական գործիչը, սակայն, խորհուրդ է տալիս չխաբվել խորհրդարանի մակարդակով Հայաստանին ուղղված զորակցությունից, քանի որ Ֆրանսիան և ֆրանսիական խոշոր կազմակերպությունները, առնվազն տնտեսական հարթակում, շարունակում են Ադրբեջանի հետ ակտիվ հարաբերությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։