09 Հոտ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում․ կովկասագետ

Ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում․ կովկասագետ

Ադրբեջանի կողմից բռնազավթված  Արցախում շարունակվում է  պետական  մակարդակով  իրականացվել   հայկական  մշակութային  ժառանգության  յուրացման  քաղաքականությունը. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կովկասագետ Հովիկ Ավանեսովը։

«Ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում: Այդ  քաղաքականությունից  զերծ  չեն  մնում  նաև  աղվանական  ներկայացվող  եկեղեցիներն  ու խաչքարերը:  Նշվածի  վառ  ապացույցն  է  Ջուղայի  խաչքարերի  հիմնովին  ոչնացումը. Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը»,- նշել է Ավանեսովը, և ավելացրել, որ վանդալիզմի են ենթարկել նաև Սպիտակ խաչ վանքը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։

«Այս  ամենը  ևս  մեկ  անգամ  ապացուցում  է, որ  Ադրբեջանը  պետական  մակարդակով  Արցախում  ոչնչացնում  է  հայկական  հետքը: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելվում  է մշակութային արժեքների գողությունը, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև՝ դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն»,- նշել է նա։