06 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շաքիի դեպքը, ԶՈՒ-ում մահերը և «սիրված» ու «չսիրված» գործիչները․ Gallup-ը նոր հարցում է անցկացրել

Շաքիի դեպքը, ԶՈՒ-ում մահերը և «սիրված» ու «չսիրված» գործիչները․ Gallup-ը նոր հարցում է անցկացրել

Gallup International in Armenia-ն հրապարակել է Հայաստանի հասարակության տրամադրություններն արտացոլող նոր հարցման արդյունքները։ Ստորև ներկայացնում ենք հիմնական տվյալները․

Ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ ցուցաբերած դիմադրությունը․

  • Լիովին դրական՝ 86.6 %,
  • Ավելի շուտ դրական՝ 6.3%,
  • Ավելի շուտ բացասական՝ 1%,
  • Ընդհանրապես բացասական՝ 1.8%։

 

Որքանո՞վ են մտահոգված ՀՀ ԶՈՒ-ում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքով․

  • Շատ մտահոգված՝ 98.5%,
  • Ավելի շուտ մտահոգված՝ 7.4%,
  • Ավելի շուտ ոչ մտահոգ՝ 0.7%,
  • Մտահոգված չէ՝ 1%։

 

Ի՞նչ քայլեր պետք է առաջնահերթ ձեռնարկվեն բանակում մահերը կանխելու համար․

  • Ուժեղացնել հրամանատարական կազմի հսկողությունը՝ 48%,
  • Խստացնել պատասխանատվությունը և պատժամիջոցները մեղավոր անձանց նկատմամբ՝ 47.2%,
  • Բարձրացնել սպաների ու հրամանատարների մասնագիտական պատրաստվածությունը՝ շուրջ 40 %,
  • Բարձրացնել զինծառայողների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը՝ 16.4%։

 

Որքանո՞վ եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչների և ինստիտուտների գործունեությանը․

  • Հայ առաքելական եկեղեցի՝ լիովին հավանություն է տալիս 59.1%,
  • ՀՀ ԶՈՒ՝ լիովին հավանություն է տալիս 46.6%,
  • Նիկոլ Փաշինյան՝ 31.1%, ի դեպ, բացասական է գնահատել 36.5%-ը,
  • Արարատ Միրզոյան՝ 30%, ի դեպ, բացասական է գնահատել 33.6-ը,
  • Գագիկ Ծառուկյան՝ 25.3%,
  • Ալեն Սիմոնյան 18.3%,
  • Սամվել Կարապետյան՝ 17.4%,
  • Ռոբերտ Քոչարյան՝ 13.8%,
  • Վահագն Խաչատուրյան՝ 13.2%։

Ի դեպ, 30%-ը տեղյակ չէ Վահագն Խաչատուրյանի գործունեությունից կամ չգիտի նրան։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ