09 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանն ուշադիր կհետևի զարգացումներին և անհրաժեշտության դեպքում բացահայտ կհայտնի իր դիրքորոշումը ՀՀ-ին․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին

Թեհրանն ուշադիր կհետևի զարգացումներին և անհրաժեշտության դեպքում բացահայտ կհայտնի իր դիրքորոշումը ՀՀ-ին․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին

Հայաստանը վստահեցրել է Իրանին, որ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի երթուղին» չի փոխի տարածաշրջանի սահմանները կամ աշխարհաքաղաքականությունը, և որ ամերիկյան զորքեր այնտեղ չեն տեղակայվի: Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մեզ վստահեցրել են, որ այս նախագիծը ոչ մի կերպ չի փոխի սահմանները կամ աշխարհաքաղաքականությունը։ Հայկական ընկերությունները պատասխանատու կլինեն շինարարության համար, և այնտեղ ԱՄՆ ռազմական ուժեր չեն տեղակայվի», - նշել է նա։

Ըստ Բաղայիի՝ Իրանը միշտ ողջունել է հաղորդակցությունների ապաշրջափակումը, բայց պնդում է, որ նման նախագծերը չպետք է փոխեն տարածաշրջանի ճանաչված սահմանները կամ աշխարհաքաղաքականությունը։ Նա նշել է, որ Թեհրանը պետք է զգույշ լինի արտաքին ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի գործողություններից, քանի որ նրանց ներկայությունը տարածաշրջանում միշտ ուղեկցվել է անկայունությամբ, ուստի՝ իր մտահոգություններն անհապաղ փոխանցել է Երևանին։

Բաղային ընդգծել է, որ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, բայց Թեհրանն ուշադիր կհետևի զարգացումներին և անհրաժեշտության դեպքում բացահայտ կհայտնի իր դիրքորոշումը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ