Աշոտ Ահարոնյանը ազատվել է աշխատանքից
Աշոտ Ահարոնյանը այլևս չի գլխավորի ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում: Թղթակցից մինչև լրատվության վարչության պետ, լեյտենանտից՝ գնդապետ, անփորձ լրագրողից մինչև այն կարգավիճակը, երբ մարդիկ կարևորում ու գնահատում են խոսքդ․ այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքյան էջում։
Նա իր ծառայակից ընկերներին էլ կոչ է արել շարունակել ապրել և գործել ոչ թե հանուն «ես»-ի, այլ հանուն «մենք»-ի:
Հիշեցնենք, որ Աշոտ Ահարոնյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ է նշանակվել 2011 թ. մայիսի 4-ին։