27 Հլս
2024
22° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշոտ Ահարոնյանը ազատվել է աշխատանքից

Աշոտ Ահարոնյանը ազատվել է աշխատանքից

 Աշոտ Ահարոնյանը  այլևս չի գլխավորի ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։

Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում: Թղթակցից մինչև լրատվության վարչության պետ, լեյտենանտից՝ գնդապետ, անփորձ լրագրողից մինչև այն կարգավիճակը, երբ մարդիկ կարևորում ու գնահատում են խոսքդ․ այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքյան էջում։

Նա իր ծառայակից ընկերներին էլ կոչ է արել շարունակել ապրել և գործել ոչ թե հանուն «ես»-ի, այլ հանուն «մենք»-ի:

Հիշեցնենք, որ Աշոտ Ահարոնյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ է նշանակվել 2011 թ. մայիսի 4-ին։