
Շվեդիան Ուկրաինային 52,7 մլն դոլար կհատկացնի՝ ձմռանն ընդառաջ
Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել 2026 թվականին Կիևին 522 միլիոն կրոն (52,71 միլիոն դոլար) հատկացնել քաղաքացիական բնակչության աջակցության ծրագրի շրջանակում։ Միջոցներն ուղղվելու են ձմռան նախաշեմին և ձմռան ընթացքում Ուկրաինայի ամենահրատապ կարիքները բավարարելուն․ ասվում է Կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։
Աջակցությունը պետք է ապահովի Ուկրաինայի տարբեր բնակավայրերում շուրջ 150 հազար մարդու էլեկտրաէներգիայով և ջեռուցմամբ։ Միջոցները կուղղվեն մի շարք միջազգային ծրագրերի, կազմակերպությունների և հիմնադրամների։
2022 թվականի փետրվարից ի վեր Շվեդիան Ուկրաինային հատկացրել է 15,95 միլիարդ դոլարի օգնություն։ Դրանից 2,99 միլիարդ դոլարը բաժին է ընկնում քաղաքացիական օգնությանը։


