16 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն․ Sputnik Արմենիա

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն․ Sputnik Արմենիա

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին․ Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մենք այդ հարցով զբաղվելու մանդատ ունենք (անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանում ԿԽՄԿ-ն այլևս չի գործում. խմբ.)։ Այս պահին դեռ տեսակցություն տեղի չի ունեցել։ Այս հարցով երկխոսության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ»,- ասաց Ամատունին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ