16 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայում երկու էներգետիկ ընկերություն հեռանում է շուկայից․ տուժում է 300 հազար սպառող

Գերմանիայում երկու էներգետիկ ընկերություն հեռանում է շուկայից․ տուժում է 300 հազար սպառող

Գերմանիայում շուրջ 300 հազար սպառող ստիպված կլինի էլեկտրաէներգիայի նոր մատակարարներ փնտրել։ Շուկայից հեռանալու մասին հայտարարել են էլեկտրաէներգիայի մանրածախ վաճառքով զբաղվող երկու խոշոր ընկերություններ․ հայտնում է Bloomberg-ը։

Դրանցից առաջինը կանաչ էներգիայի ոլորտում գործող Grüüün ստարտափն է, որը հայտարարել է, որ մինչև ամսվա վերջ կդադարեցնի կենցաղային սպառողներին էներգիա մատակարարելու գործունեությունը։ Նրան է միացել նաև Բեռլինում գործող Stromee ստարտափը։

Գործակալության գնահատմամբ՝ այս զարգացումները մտահոգիչ վաղ ազդանշան են էներգետիկ ոլորտում աճող լարվածության մասին։ Ոլորտն արդեն զգալի վնասներ էր կրել 2022 թվականի էներգետիկ ճգնաժամի ընթացքում, երբ էլեկտրաէներգիայի և գազի տասնյակ փոքր մատակարարներ սնանկացել էին։

Միևնույն ժամանակ, Գերմանիայում էլեկտրաէներգիայի միջին օրական գինը նախորդ եռամսյակում ավելի քան 50 տոկոսով բարձրացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Գների աճին նպաստել են գազի թանկացումը, հիդրոէլեկտրակայաններում և գետերում ջրի մակարդակի նվազումը, ինչպես նաև ատոմային էներգիայի սահմանափակ հասանելիությունը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ