Հայաստանի և ԱՄՆ–ի զինված ուժերի ներկայացուցիչներն աշխատաժողով են անցկացրել Երևանում
Հայաստանի և ԱՄՆ–ի զինված ուժերի ներկայացուցիչները Երևանում կայացած աշխատաժողովի ընթացքում քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները. այս մասին տեղեկությունը հայտնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
«Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցերը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ աշխատաժողովը կայացել է անցյալ շաբաթ Երևանում։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչները:
Աշխատաժողովին ներկա է եղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: