27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և ԱՄՆ–ի զինված ուժերի ներկայացուցիչներն աշխատաժողով են անցկացրել Երևանում

Հայաստանի և ԱՄՆ–ի զինված ուժերի ներկայացուցիչներն աշխատաժողով են անցկացրել Երևանում

Հայաստանի և ԱՄՆ–ի զինված ուժերի ներկայացուցիչները Երևանում կայացած աշխատաժողովի ընթացքում քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները.  այս մասին տեղեկությունը հայտնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:

«Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցերը», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ աշխատաժողովը կայացել է անցյալ շաբաթ Երևանում։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչները:

Աշխատաժողովին ներկա է եղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: