22 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
-3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու քննարկումները կարող են տեղի ունենալ Ժնևում

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու քննարկումները կարող են տեղի ունենալ Ժնևում

Մարտին Ժնևում կարող են տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու շուրջ քննարկումները. այս մասին Բաքու կատարած այցի ժամանակ ասել է Միջխորհրդարանական միության (ՄՄՄ) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ ինքն այդ հարցը քննարկել է Ադրբեջանի իշխանությունների հետ և «գոհ է մնացել պատասխանից»։

Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի շրջանակներում (մարտի 23-ից 27-ը) նախատեսվում է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հանդիպումը Հայաստանի գործընկերների հետ: Ակնկալվում է, որ այն ոչ պաշտոնական է լինելու։