23 Դեկ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմեն Չարչյանն անմեղ է և պետք է արդարացվեր. պաշտպանը կբողոքարկի վճիռը

Արմեն Չարչյանն անմեղ է և պետք է արդարացվեր. պաշտպանը կբողոքարկի վճիռը

Պետք է արդարացման ակտ կայացվեր, Արմեն Չարչյանն անմեղ է. Դատարանի բակում լրագրողներին ասել է նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:

«Բնականաբար բողոքարկելու ենք։ Վիճարկելու ենք, երբ դատական ակտը ամբողջությամբ ստանանք։ Փորձելու ենք արդարադատությունը արդարացման տեսանկյունից վերականգնել՝ վերաքննության կարգով։ Ներպետական բոլոր ատյանները սպառելու ենք։ Մենք ի սկբանե ասել ենք, որ այս գործը չի ունեցել օրինական հենք, քրեական գործի հարուցման որոշումը եղել է խնդրահարույց, ոչ օրինաչափ։ Գործում առկա փաստական տվյալները հանգում են նրան, որ այստեղ հանցակազմի մասին խոսելը ավելորդ էր։ Ինչու՞, որովհետև  հիշում ենք պարոն Չարչյանի ելույթի վերջաբանը․ «Ով` ի՞նչ ընտրություն կանի, կանի՞, թե՞ չի անի, կգնա՞ ընտրության, թե՞ ոչ, ոչ մի բացասական հետևանք չի ունենա»։  Պետք չէ կոնտեքստից առանձնացնել մեկ արտահայտություն ու դրա վրա մեղադրանք կառուցել։ Պետք էր ընդամենը լսել ամբողջությամբ»,-ասել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր մեղավոր է ճանաչել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանին։

Դատարանը նվազագույն պատիժ է սահմանել՝ 4 տարվա ազատազրկում։ Հաշվի առնելով  նրա՝ 4 ամիս, 17 օր անազատության մեջ մնալու փաստը, ժամանակահատվածը կրճատվել է՝ 3 տարի 7 ամիս։

 Դատարանը կիրառելով պատիժը պայմանականորեն չկիրառելու իստիտուտը, այն չի կիրառել։ Սահմանվել է փորձաշրջան, ինչը նշանակում է, որ Արմեն Չարչյանը անազատության մեջ չի գտնվելու։