Բելգորոդի շրջանում 7 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, վնասվել են առանձնատներ
ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը Բելգորոդի շրջանի երկնքում ուկրաինական 7 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այս գիշեր ուկրաինական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով ներթափանցած յոթ անօդաչու թռչող սարք է խոցվել»,- հայտարարել է ՌԴ ՊՆ–ն։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը փետրվարի 6-ին հայտնել է Գուբկին քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին։ Տուժածներ չկան, չորս առանձնատներ վնասվել են՝ կոտրվել են ապակիներ, տանիքներ, ցանկապատեր։