20 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելգորոդի շրջանում 7 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, վնասվել են առանձնատներ

Բելգորոդի շրջանում 7 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, վնասվել են առանձնատներ

ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը Բելգորոդի շրջանի երկնքում ուկրաինական 7 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։



«Այս գիշեր ուկրաինական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով ներթափանցած յոթ անօդաչու թռչող սարք է խոցվել»,- հայտարարել է ՌԴ ՊՆն։



Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը փետրվարի 6-ին հայտնել է Գուբկին քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին։ Տուժածներ չկան, չորս առանձնատներ վնասվել են՝ կոտրվել են ապակիներ, տանիքներ, ցանկապատեր։