07 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդկային ճակատագրերի վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է ենթակա լինի քաղաքական պայմանների․ Ադրբեջանի ՊԱԾ

Մարդկային ճակատագրերի վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է ենթակա լինի քաղաքական պայմանների․ Ադրբեջանի ՊԱԾ

2025 թվականի փետրվարից Ադրբեջանի պետական հանձնաժողովն ուղիղ կապեր է հաստատել հայկական համապատասխան հանձնաժողովի հետ՝ անցկացնելով անհետ կորածների հարցով հանդիպումներ և փոխանակելով տեղեկատվություն։Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը՝ Ադրբեջանում անհետ կորած անձանց վերաբերյալ Բաքվի երկխոսության շրջանակներում անցկացված 4-րդ միջազգային համաժողովում։

«Սակայն արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն։ Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների գտնվելու վայրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ստեղծի պայմաններ արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար։ Սա, իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն լինելուց բացի, կլինի խաղաղության նկատմամբ հանձնառության գործնական դրսևորում։ Մարդկային ճակատագրերի վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է ենթակա լինի քաղաքական պայմանների»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ