
ԱՄՆ-ն ԵՄ-ին և Ուկրաինային հայտնել է, որ ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել մինչև հունվարի սկիզբ
ԱՄՆ-ն Եվրամիությանը և Ուկրաինային տեղեկացրել է, որ ցանկանում է խաղաղության համաձայնագրին հասնել մինչև հունվարի սկիզբ։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տունն ակնկալում է գործարքը կնքել նախքան Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն կհաստատի ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ։
Թերթը մեջբերել է նաև երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքերը, որոնք ենթադրել են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ վարել եվրոպացի առաջնորդների հետ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի ընթացքում։


