
Իրանը դեռ պատրաստ չէ ընդունել Վաշինգտոնի պայմանները․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, սակայն դեռևս պատրաստ չէ ընդունել Վաշինգտոնի առաջ քաշած պայմանները։
«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց չեն ուզում կնքել այնպիսի գործարք, որն ընդունելի կլինի ինձ համար»,- լրագրողներին ասել է Թրամփը։


