20 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
GTA 6՝ ՌԴ ՊՆ հորդորից մինչև աշխատանքից «ուշացած» քաղաքապետ․ մոլորակը գրաված խաղը

GTA 6՝ ՌԴ ՊՆ հորդորից մինչև աշխատանքից «ուշացած» քաղաքապետ․ մոլորակը գրաված խաղը

GTA 6-ի վաճառքի և նախնական պատվերների հասույթը կազմել է շուրջ 2․3 միլիարդ դոլար։ Արդեն վաճառվել է ավելի քան 24․5 միլիոն օրինակ․ հայտնել է SensorTower վերլուծական ընկերությունը։

BBC-ն նշել է, որ տեսախաղը կարող է դառնալ ժամանցի ոլորտի պատմության ամենահաջողված նախագիծը, եթե վաճառքներով շրջանցի «Սարդ-մարդը. նոր օր» ֆիլմին, որը կինովարձույթում հավաքել է մոտ 2․5 միլիարդ դոլար։

Նշենք, որ ֆրանսիացի բլոգեր Էնցո Մորելը հայտարարել էր, որ Էմանուել Գրեգուարը կարող էր հինգշաբթի ուշանալ Փարիզի քաղաքային խորհրդի առավոտյան նիստից և այնտեղ ներկայանալ միայն կեսօրին՝ գիշերը GTA 6 խաղալու պատճառով։ Մորելը նման ենթադրություն էր արել սոցցանցերում քաղաքապետի հրապարակման պատճառով, որտեղ վերջինս հետհաշվարկ էր տեղադրել մինչև տեսախաղի թողարկման պահը։

Փարիզի քաղաքապետը հերքել է GTA 6-ի պատճառով աշխատանքից ուշանալու մասին տեղեկությունը։ Նա հավելել է, որ հանդիպմանը ժամանակին է ներկայացել։

Հավելենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայրենակիցներին հորդորել էր՝ GTA 6 խաղալու փոխարեն՝ մեկնել բանակ՝ պայմանագրային ծառայության։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ