20 Նոյ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վանաձորում բեռնատարը բախվել է մի քանի մեքենայի, ապա առևտրի կրպակների ու ծառերի․ վիրավորներից 2-ն անչափահաս են

Վանաձորում բեռնատարը բախվել է մի քանի մեքենայի, ապա առևտրի կրպակների ու ծառերի․ վիրավորներից 2-ն անչափահաս են

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի «Կլոր ունիվերմագի» հարևանությամբ, արտասահմանյան համարանիշի և դեռևս չճշտված մակնիշի բեռնատարը բախվել է երթևեկող և կայանված տարբեր մակնիշի ավտոմեքենաների, ապա առևտրի կրպակների ու ծառերի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժել է 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած 3 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ, և «Վանաձոր» շտապօգնության կայանի, ինչպես նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նախնական տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխա են, 3-ը՝ միջին տարիքի»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ