20 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Caribbean Princess զբոսանավում հիվանդության բռնկում է գրանցվել․ տուժել է շուրջ 150 ուղևոր և անձնակազմի անդամ

Caribbean Princess զբոսանավում հիվանդության բռնկում է գրանցվել․ տուժել է շուրջ 150 ուղևոր և անձնակազմի անդամ

Կարիբյան ծովում նավարկությունը տհաճ ընթացք է ստացել մոտ 150 ուղևորի և անձնակազմի անդամների համար, որոնց մոտ ի հայտ են եկել աղեստամոքսային հիվանդության ախտանիշներ։ Վարակիչ հիվանդությունների գծով փորձագետը պարզաբանումներ է ներկայացրել այս «շատ տարածված» խնդրի վերաբերյալ. հայտնում է Fox News Digital-ը։

Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC)՝ Princess Cruises ընկերության Caribbean Princess նավում 148 մարդ՝ 134 ուղևոր և անձնակազմի 14 անդամ, հայտնել է նման ախտանիշների առկայության մասին։

Նավը ճամփա է ընկել նոյեմբերի 11-ին, իսկ վերադարձը նախատեսված է նոյեմբերի 23-ին։ CDC-ի տվյալներով՝ նավում գտնվում է 2936 ուղևոր և անձնակազմի 1132 անդամ։
Princess Cruises-ը հաստատում է, որ Caribbean Princess նավում գտնվող «ուղևորների մի փոքր խմբի մոտ ի հայտ են եկել աղեստամոքսային թեթև բնույթի խնդիրներ»։

«Մեր անձնակազմն անհապաղ արձագանքել է՝ նավում կիրառելով սանիտարական ուժեղացված գործողություններ, այդ թվում՝ մանրակրկիտ մաքրման և ախտահանման միջոցառումներ։ Թեև ուղևորների մեծ մասը չի տուժել, մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին»,- նշվում է հայտարարությունում։

Տուժածների մոտ նկատվել են փսխում և լուծ, թեև առողջապահական մարմինները դեռ չեն պարզել հիվանդության հստակ պատճառը։

Հետազոտության արդյունքները դեռ հայտնի չեն, իսկ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնում է, որ հետևում է նավում իրականացվող մաքրման աշխատանքներին և ձեռնարկվող միջոցառումներին։

Առողջապահության ոլորտի պատասխանատուները նշում են, որ զբոսաշրջային նավում մարդկանց հիվանդանալու պատճառը պարզելը կարող է որոշակի ժամանակ պահանջել։

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ