20 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք «ալիևյան սահմանադրությանը» կողմ չենք քվեարկելու, ես վստահ եմ՝ ժողովուրդն էլ դեմ կքվեարկի․ Աննա Գրիգորյան

Մենք «ալիևյան սահմանադրությանը» կողմ չենք քվեարկելու, ես վստահ եմ՝ ժողովուրդն էլ դեմ կքվեարկի․ Աննա Գրիգորյան

Մենք «ալիևյան սահմանադրությանը» կողմ չենք քվեարկելու․ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Դա ադրբեջանական պահանջ է, ու ես վստահ եմ, որ ժողովուրդը դեմ կքվեարկի։ Հունիսի 7-ին մենք տեսել ենք ընտրության արդյունքները, և այս իշխանությանը չի տրվել սահմանադրական մեծամասնություն։ Ուղղակի Փաշինյանը չի համակերպվում ընտրության արդյունքների հետ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ընդդիմությանն առաջարկել էր, որ ապահովեն անհրաժեշտ 6 ձայնը, որպեսզի «մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի»։

«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ Ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ կքվեարկի, ես հրաժարական կտամ արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե ժողովուրդը կողմ կքվեարկի, ես էլի պաշտոնապես ասում եմ, ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ սա բաց առաջարկ է։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ