20 Նոյ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն պատրաստվում է 10-ամյա փորձաշրջան մտցնել նոր անդամների համար

ԵՄ-ն պատրաստվում է 10-ամյա փորձաշրջան մտցնել նոր անդամների համար

ԵՄ երկրներն առաջին քայլն են կատարել նոր անդամների համար տասնամյա փորձաշրջան ներդնելու ուղղությամբ, որի ընթացքում նոր անդամները, սկսած Չեռնոգորիայից (Մոնտենեգրո), կարող են զրկվել իրենց քվեարկության իրավունքից՝ օրենքի գերակայության լուրջ խախտումների կամ ԵՄ որոշումները կասեցնելու համար․ հայտնում է Euronews-ը։

Եվրահանձնաժողովն այս առաջարկը ներկայացրել է անցյալ ամիս՝ Վիկտոր Օրբանի օրոք Հունգարիայի փորձի կրկնությունից խուսափելու համար, որի կառավարությունը խախտել է ԵՄ հիմնական արժեքները և բազմիցս օգտագործել է իր վետոն՝ միաձայնություն պահանջող որոշումները կասեցնելու համար։

Հանձնաժողովը սկզբում առաջարկել էր 15-ամյա փորձաշրջան։ Սակայն մի քանի երկրներ, այդ թվում՝ Իտալիան և Արևմտյան Բալկանների բարեկամների խմբի այլ անդամներ, հայտարարել են, որ այդքան երկար ժամանակահատվածը հազիվ թե ժամանակավոր համարվի։

Իռլանդիան, որը որպես ԵՄ Խորհրդի ներկայիս նախագահող երկիր ղեկավարում է անդամ պետությունների միջև բանակցությունները, առաջարկել է կրճատել ժամկետը մինչև 10 տարի՝ ևս 5 տարով երկարաձգման հնարավորությամբ։

Առավել վիճելի է մնում հարցը, թե որ խախտումները կհամարվեն քվեարկության իրավունքի կասեցման հիմք։ Միությանն անդամակցելուն ամենամոտ գտնվող երկիրը՝ Չեռնոգորիան, զգուշացրել է, որ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի օբյեկտիվ չափանիշների վրա և անդրադառնա ԵՄ արժեքների և կանոնների համակարգված խախտումներին։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ