20 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը նպաստելու պատրաստակամությունը

Ռուսաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը նպաստելու պատրաստակամությունը

Չնայած Երևանն ու Բաքուն նախընտրում են ուղիղ երկխոսությունը, ռուսական կողմը պատրաստ է օգնություն ցուցաբերել, եթե անհրաժեշտ լինեն իր ջանքերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

NEWS.ru-ի թղթակցի փոխանցմամբ՝ մեկնաբանության առիթն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս տեղի ունեցած հանդիպումն է եղել։

«Մենք, իհարկե, ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ երկրների միջև երկարատև խաղաղությունը կլինի Հարավային Կովկասի բարգավաճման նախապայմաններից մեկը։ Զախարովայի խոսքով՝ դրանում շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

«Այս ընթացքում մեր երկրի ակտիվ մասնակցությամբ նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ Մշակվել է համագործակցության բոլոր հիմնական ոլորտների համար ճանապարհային քարտեզ», - հայտարարել է Զախարովան։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ