
Հանուն Ֆրանսիայի բուժման. նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը ցանկանում է նախագահել երկիրը
Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը հայտարարել է, որ 2027 թվականի նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը․ հաղորդում է Reuters-ը։
73-ամյա քաղաքական գործիչը նշել է, որ ընտրություններին մասնակցելու է պառակտված և «փտած Ֆրանսիան բուժելու համար»։
«Մեր երկրի վրա կարծես մահվան բնազդ է թևածում։ Հենց այդ պատճառով ես 2027-ին նախագահական ընտրություններին առաջադրվելու եմ»,- հայտարարել է նա Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Մակրոնի շարժումը նա անվանել է «մեռած աստղ» և մերժել է ինչպես ծայրահեղ աջերին, այնպես էլ ծայրահեղ ձախերին։
Դը Վիլպենը 2002-2004 թվականներին գլխավորել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, իսկ 2005–2007 թվականներին՝ կառավարությունը նախագահ Ժակ Շիրակի օրոք։ 2025 թվականի հունիսին նա ստեղծել է իր սեփական «Հումանիստական Ֆրանսիա» քաղաքական շարժումը։ Արտերկրում նա առավել հայտնի է 2003 թվականին ՄԱԿ-ում ունեցած ելույթով՝ ընդդեմ Իրաք ԱՄՆ-ի ներխուժման։


