
Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ԱՄՆ փոխնախագահ
Իրանը պետք է «էական» կրճատումներ կատարի ուրանի հարստացման իր կարողությունների հարցում՝ ԱՄՆ-ի պահանջները բավարարելու և երկրների միջև ընթացող յոթամսյա պատերազմին վերջ դնելու համար, թեև Վաշինգտոնը վստահ չէ՝ ինչպես է Թեհրանը որոշումներ կայացնում բանակցություններում․ Reuters-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Եթե չեք ցանկանում միջուկային զենք ունենալ, ապա ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ 60%-ով հարստացված վառելիք։ Եվ եթե ցանկանում եք ցույց տալ, որ հանձնառու եք չստեղծել միջուկային զենք, մի՛ արտադրեք բարձր աստիճանի հարստացված վառելիք։ Սա շատ հիմնարար և սկզբունքային հարց է։ Կարծում եմ՝ եթե նրանք ցանկանում են ցույց տալ, որ հանձնառու են չստեղծել միջուկային զենք, ապա պետք է էական քայլեր ձեռնարկեն հարստացման կարողությունների ուղղությամբ», - նշել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ իրենք պատրաստ են համաձայնության գալ, սակայն կպահանջի կոնկրետ զիջումներ Իրանի միջուկային ծրագրի հարցում:
Վենսը Reuters-ին հայտնել է, որ անձնական զրույցներ է ունեցել դաշտային հրամանատարների հետ՝ մարտի դաշտում տիրող իրավիճակը գնահատելու համար։ Նա հավելել, որ թեև իրանական զորքերը պարբերաբար կարողանում են հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին, նրանք մեծ մասամբ ի վիճակի չեն կանխել էներգակիրների արտահանումը այդ ջրային ուղու միջոցով։
Վենսը հրաժարվել է հայտնել՝ արդյոք ի՞նքն է ղեկավարում խաղաղ բանակցությունները, թեև նրան հաճախ ներկայացնում են որպես Սպիտակ տան գլխավոր բանակցող։


