13 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին. այս մասին  հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։