Փաշինյանն իր ելույթներով Ադրբեջանին հասկացնում է՝ կարող են ասել պայմաններ և մենք կկատարենք դրանք. թուրքագետ
Ալիևը կանաչ լույսը ստանում է պաշտոնական Երևանից: Երբ կասկածի տակ ես դնում հայրենիքի տարածքային ամբողջականությունն ու պատկանելիությունը, թշնամին էլ ավելի մեծ հավակնություններ է ներկայացնում:
ABC Media–ի հետ զրուցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է Ալիևի վերջին հայտարարության մասին, որում Ադրբեջանի նախագահն ասել էր, թե Հայաստանը միայն մեկ ճանապարհ ունի՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները։
«Դա միայն Ալիևից չի գալիս։ Փաշինյանը իր ելույթներով Ադրբեջանին հասկացնում է, որ կարող է ասել իր պայմանները և նրանք դա կկատարեն։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Փաշինյանը Տիգրանաշենն անվանեց Քյարքի»,- ասել է Լոքմագյոզյանը։
Թուրքագետի խոսքով՝ Ադրբեջանի զորավարժությունները, զենք ու զինամթերքի ձեռք բերումը ունի մեկ նպատակ՝ նոր պատերազմ, որը Փաշինյանը չի հերքում, բայց չի էլ փորձում կանխարգելել։