26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանը Մոսկվային ծանուցել է «Զվարթնոցում» ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին․ Պեսկով

Երևանը Մոսկվային ծանուցել է «Զվարթնոցում» ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին:

 

«Կապերը Երևանի հետ շարունակվում են, հիմա ավելին ասել չեմ կարող»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

 

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024 թվականի օգոստոսի 1-ից  հայ սահմանապահները կսկսեն ծառայություն իրականացնել «Զավրթնոց» օդանավակայանում։

 

Նշենք նաև,  որ ավելի վաղ Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Երևանը պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա՝ դադարեցնելու ռուս սահմանապահների գործունեությունը Զվարթնոցում։