19 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի ողջ բնակչությունը մարդասիրական օգնության կարիք ունի․ Բլինքեն

Գազայի ողջ բնակչությունը մարդասիրական օգնության կարիք ունի․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Գազայի հատվածի ողջ բնակչությունը հումանիտար օգնության խիստ կարիք ունի։



«Ըստ գնահատականների՝ Գազայի բնակչության 100 տոկոսը պարենային խիստ անապահով վիճակում է, և նրանց անվտանգությունը լուրջ վտանգի տակ է: Սա առաջին դեպքն է, երբ մի ամբողջ բնակչություն դասակարգվում է այսպես։ Համեմատե՛ք այս թվերը Սուդանի հետ, որտեղ բնակչության 80 տոկոսը հումանիտար օգնության կարիք ունի և Աֆղանստանի հետ, որտեղ դրա կարիքն ունի մոտ 70 տոկոսը»,- ասել է Բլինքենը՝ Մանիլայում Ֆիլիպինների արտգործնախարար Էնրիկե Մանալոյի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: