Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-ում
ՀՀ-ն վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, և ես ողջունում եմ դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին։
Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու։
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ, և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։
Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի։
Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր ԶՈւ նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագրին ձեր մասնակցությամբ։
Իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում։