26 Հլս
2024
20.7° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-ում

Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-ում

  • ՀՀ-ն վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, և ես ողջունում եմ դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին։

 

  • Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու։

 

  • ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

 

  •  Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ, և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։

 

  • Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի։

 

  • Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր ԶՈւ նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագրին ձեր մասնակցությամբ։

 

  • Իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում։