Տավուշում վիճելի մասերը քիչ են, փնտրում ենք մարդկանց, որոնք կասեն և կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է. Ալեն Սիմոնյանի հայտարարության առանցքային կետերը
- Ելման կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, ճիշտ է՝ Տավուշից սկսելը: Այնտեղ վիճելի մասերը քիչ են:
- Մենք հիմա փնտրում ենք այն մարդկանց, որ համարում են ու կարող են ապացուցել, որ դա Հայաստանի տարածք է։
- Չեմ բացառում, որ Ադրբեջանը կհարձակվի, իսկ ինչո՞ւ չհարձակվի: Իրենք դա բաց ասել են։
- Մեր ուզածը սահման ստանալն է: Այն տեղերում, որտեղ Հայաստանն է առաջ, պետք է ետ քաշվի, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնականաբար, ադրբեջանական զորքերը պետք է հայելային ձևով հետ քաշվեն։
- Հայաստանի տարածքի առումով մենք նույնիսկ սակարկման դաշտ չենք մտնում, օրինակ՝ 2 տարի է միջանցքի մասին է խոսք գնում՝ ինչո՞ւ զիջման չգնացինք, որովհետև դա ակնհայտ է ևմեր իրավասության գոտում է։
- ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ։ ՀՀ տարածքի որևէ մաս սակարկման չի ենթարկվում։
- Տիխանովսկայային միջանցքում շնորհակալություն եմ հայտնել՝ Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար։