25 Հլս
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տավուշում վիճելի մասերը քիչ են, փնտրում ենք մարդկանց, որոնք կասեն և կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է. Ալեն Սիմոնյանի հայտարարության առանցքային կետերը   

Տավուշում վիճելի մասերը քիչ են, փնտրում ենք մարդկանց, որոնք կասեն և կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է. Ալեն Սիմոնյանի հայտարարության առանցքային կետերը  

  • Ելման կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, ճիշտ է՝ Տավուշից սկսելը: Այնտեղ վիճելի մասերը քիչ են:

 

  • Մենք հիմա փնտրում ենք այն մարդկանց, որ համարում են ու կարող են ապացուցել, որ դա Հայաստանի տարածք է։

 

  • Չեմ բացառում, որ Ադրբեջանը կհարձակվի, իսկ ինչո՞ւ չհարձակվի: Իրենք դա բաց ասել են։

 

  • Մեր ուզածը սահման ստանալն է: Այն տեղերում, որտեղ Հայաստանն է առաջ, պետք է ետ քաշվի, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնականաբար, ադրբեջանական զորքերը պետք է հայելային ձևով հետ քաշվեն։

 

  • Հայաստանի տարածքի առումով մենք նույնիսկ սակարկման դաշտ չենք մտնում, օրինակ՝ 2 տարի է միջանցքի մասին է խոսք գնում՝ ինչո՞ւ զիջման չգնացինք, որովհետև դա ակնհայտ է ևմեր իրավասության գոտում է։

 

  • ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ։ ՀՀ տարածքի որևէ մաս սակարկման չի ենթարկվում։

 

  • Տիխանովսկայային միջանցքում շնորհակալություն եմ հայտնել՝ Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար։