23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումն ու դրա հետևանքները

Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումն ու դրա հետևանքները

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի շենքը Իսրայելի կողմից ավիահարվածների թիրախ դարձավ։ Արդյունքում զոհվեց մեկ տասնյակից ավելի մարդ, որոնց թվում էին Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի 5 սպա և 2 գեներալ։ Զոհված 2 գեներալները Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հաջի Ռահիմին էին։ Երկուսն էլ փորձառու զինվորականներ էին, և հանդիսանում էին Իրան-Իրաքյան պատերազմի վետերաններ։ Զահեդին Սիրիայում Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի Ալ Ղուդս էլիտար ստորաբաժանման ղեկավարն էր, իսկ Ռահիմին՝ նրա տեղակալը։ Երկուսն էլ Սիրիայում գտնվում էին ռազմական խորհրդականների կարագավիճակով։

Associated press-ի տվյալներով՝ բացի իրանցի բարձրաստիճան զինվորականներից, ավիահարվածների հետևանքով սպանվել է, նաև «Հզբոլլահ» խմբավորման հայտնի անդամներից Հուսեին Յուսեֆը։ Ինքը՝ իսրայելական կողմը, ավիահարավածների կապակցությամբ ոչ մի հայտարարաություն չի արել։ Միայն Իսրայելի Պաշտպանության Բանակից (Ցախալ) հիշեցրել են իսրայելական ռազմածովային բազայի վրա անօդաչուներով հարաձակման մասին։ Նշենք, որ այդ հարձակման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Իրաքի Իսլամական Դիմադրություն խմբավորումը։ Սակայն Իսրայելը պնդում էր, որ անօդաչուները պատրաստված են եղել Իրանում և հարձակումը տեղի է ունեցել Թեհրանի ցուցումով։

Ընդհանրապես, նախկինում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մի կողմից Իրանը և, մյուս կողմից ԱՄՆ-ն կամ Իսրայելը, անմիջական կամ միջնորդավորված կերպով հարձակումներ են գործել միմյանց պատկանող օբյեկտների վրա։ Եվ, սա բնական է, քանի որ, այս երկրների միջև ընթանում է հիբրիդային պատերազմ։ Սակայն այս վերջին դեպքն աննախադեպ էր այնքանով, որ թիրախավորվեց դիվանագիտական հաստատություն, ինչը նախկինում երբեք չէր եղել։ Կա մի տեսակետ, որ տարածված է իրանական պաշտոնական շրջանակներում, ըստ որի, սա չհաշվարկված ջղաձգում էր, և Իսրայելը կորցնում է տարածաշրջանում իրավիճակի նկատմամբ վերհսկողությունը։ Սակայն, արդեն հայտնի դարձած տեղեկությունները ցույց են տալիս հակառակը։ Ըստ Military Watch-ի՝ Իսրայելն օգտագործել է F-35 5-րդ սերնդի հակառադարային համակարգով բազմաֆունկցիոնալ կործանիչ, ինչից արձակվել է 6 հրթիռ։ Իսկ մինչ այդ,  Իսրայելին արդեն հայտնի է եղել իրանական բարձրաստիճան զինվորական ղեկավարների խորհրդակցության ճիշտ տեղը և ժամանակը։ Ինչի արդյունքում էլ հարվածը հանգեցրել է այդքան փորձառու բարձրաստիճան զինվորականների մահվան։ Եվ սա վկայում է հաշվակված գործողության՝ այլ ոչ ինքնաբուխ քայլերի մասին։ Ըստ էության՝ Իսրայելը նպատակ է ունեցել գլխատել տարածաշրջանում պրոիրանական ուժերին։ Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում Իսլամական հեղափոխության կորպուսի զինվորականներն են կորդինացնում պրոիրանական ուժերի գործունեությունը։ Եվ, այս քայլը միտված էր ժամանակավորապես պարալիզացնելու Թեհրանի ակտիվությունը։ Շահած ժամանակը Իսրայելը կօգտագործի Գազայում ձգձգվող ռազմական գործողությունների վրա կենտրոնանալու և այն իր օգտին հանգուցալուծելու համար։ Սրա մասին է վկայում, նաև Իսրայելի Ռազմական նախարարի հայտարարությունը։ Time of Jerusalim լրատվականի փոխանցմամբ, նախարարը ոչինչ չի ասել դիվանագիտական շենքին հասցված ավիահարվածների ամսին, բայց նշել է, որ իրենք կգործեն ամենուր, որտեղ, որ պետք է, որպեսզի կանխարգելեն հակառակորդների աճող ուժերը։ Այս խոսքով,  նախարարը անուղղակիորեն հաստատել էր, որ հենց իրենք են Իրանի դիվանագիտական շենքին ավիահարվածներ հասցրել։

Որոշ մասնագետներ, իրանական Բելուջիստանում, ներկա պահին  ազգային անջատողականների ակտիվացումը կապում են Իսրայելի կողմից դիվանագիտական շենքի վրա հարձակման հետ։ Տեսաբանների կարծիքով՝ սա միտված է նրան, որ Իրանում որոշակի անկայություն առաջանա, որպեսզի վերջինս կենտրոնանա ներքին խնդիրներ վրա և չկարողանա ադեկվատ հակահարված հասցնել Իսրայելին։ Այս տեսակետը, իհարկե իրավունք ունի գոյություն ունենալ։ Սակայն, պետք է հիշել, որ ներկայումս, մի կողմից Իրանի և մյուս կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ընթանում է հիբրիդային պատերազմ։ Եվ հավանականությունը մեծ է, որ բելուջական խմբավորման ակտիվացումը, ոչ թե պարզապես շեղող գործընթաց է, այլ դիվանագիտական շենքի վրա հարձակման հետ մեկտեղ Իրանի հակառակորդների կողմից կազմված՝ ընդհանուր ռազմավարության կարևոր մաս։ Սրա հետ կապված՝ կասկածելի է նաև Սպիտակ տան հայտարարաությունը, որ Իսրայելը իրենց տեղյակ չի պահել Իրանի դիվանագիտական շենքին ավիահարավածների նախապատրաստման մասին։ Քանի որ շատ ռիսկային կլիներ Իսրայելի կողմից, Իրանի պես հզոր երկրի դիվանագիտական հաստատությանը ինքնագլուխ ավիահարվածներ հասցնելն, առանց իր գլխավոր դաշնակցին տեղյակ պահելու։ Այնպես որ, Թեհրանի մեղադրանքները, ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին, ամենևին էլ անտեղին չի։

Իրանական կողմը նաև սպառնացել էր կատարվածի մեջ մեղավորներին խստագույնս պատժել։ Որոշ տեսաբաններ կարծում են, որ Իրանը սահմանափակ հնարավորություններ ունի, և չի կարող հայելային պատասխան տալ Իսրայելին։ Սակայն, սահմանափակ հնարավորություններ եզրույթը այնքան էլ տեղին չէ Իրանի համար։ Այս երկիրն ունի հակառակորդների դեմ հակազդեցության լայն գործիքակազմ՝ սկսած տարածաշրջանում գործող հարվածային լրտեսական ցանցերից, վերջացրած դաշնակից խմբավորումներով։ Բացի այդ, պետք չէ բացառել, որ Թեհրանը կարող է անձամբ հարվածել Իսրայելին պատկանող որևէ օբյեկտի։ Այդպես եղավ ԱՄՆ-ի դեպքում, երբ Վաշինգտոնի կազմակերպած ռազմական օպերացիայի արդյունքում զոհվեց Իսլամական Հեղափոխության Կորպուսի ղեկավար Ղասամ Սոլեյմանին։ Ամեն դեպքում, ինչ մեթոդ էլ, որ ընտրի Թեհրանը, հակահարված լինելու է, և տարածաշրջանում իրադարձությունները շարաունակելու են զարգանալ հիբրիդային պատերազմի տրամաբանության ներքո։

Այս գործընթացները վկայում են, որ ներկայումս, պետությունները ազգային, պետական շահերը պաշտպանելու համար, համարձակվում են հարվածել, ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ դիվանագիտական հաստատություններին։ Միայն թե, հակառակորդի հանդեպ հասնեն մարտավարական առավելության։  Իսկ, փոխարենը ի՞նչ ենք տեսնում Հայաստանում։ Այսօրվա իշխանությունները խոսում են ինչ-որ հորինված խաղաղության խաչմերուկների ու դարաշրջանների մասին։ Եվ, այս կեղծ թեզերի քողի ներքո, դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ կրկին լեգիտիմացնում են թշնամի երկրի կողմից հայկական հողերի յուրացումը։

 

Աշոտ Բարեքյան