Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ հավաքական Արևմուտքի երկրների, արևմտյան առանձին պետությունների միտումնավոր ներմուծումը Հարավային Կովկաս ամենևին էլ խաղաղապահ նպատակներ չի հետապնդում, այլ իրականացվում է պարզապես տնտեսական և այլ օգուտներ քաղելու տեսանկյունից։
«Գլխավորը ոչ այնքան օգուտ քաղելն է, որքան տարածաշրջանում բոլոր ուղղություններով իրավիճակի ապակայունացումը։ Այս միտումները, անշուշտ, խախտում են ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում և բառացիորեն վնասում խաղաղ կարգավորմանը, որը պետք է հաստատվեր տարածաշրջանում համապատասխան համաձայնագրերի հիման վրա»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ վերջինս հնարավորություններ կբացեր լոգիստիկայի օգտագործմամբ տնտեսական ներուժի զարգացման համար։