ՀՀ-ի և Արբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանը միջնորդ չի լինի․ Ղազախստանի ԱԳՆ
Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ղազախստանի իշխանությունները միջնորդ չեն լինի Ալմա Աթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններում։
«Նման բանակցություններ պլանավորվում են Ալմա Աթիում։ Մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Դա միայն մեր բարի կամքի դրսևորումն է», – նշել է Սմադիյարովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով, հստակեցված է, և հանդիպումը տեղի կունենա Ալմա Աթիում։