25 Դեկ
2024
-1° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որոշ երկրներ փորձում են խաթարել կայունությունն ԱՊՀ-ում. Պուտին

Որոշ երկրներ փորձում են խաթարել կայունությունն ԱՊՀ-ում. Պուտին

Որոշ երկրներ փորձում են խաթարել ընդհանուր իրավիճակն ու ավանդական
արժեքները ԱՊՀ երկրներում. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ Անվտանգության
խորհրդի քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

«Գլոբալ անկայունությունն ազդելու է նաև Եվրասիայի վրա: Ավելին`
որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում օրինական ուժը,
սոցիալական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն, մեր ավանդական սերտ առևտրային,
համագործակցության և մշակութային կապերը խախտելուն»,- ասել է նա:

Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրների համար շարունակում են սպառնալիք
մնալ ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը
և անօրինական միգրացիան, արմատականությունն ու ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը
տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտներում։