06 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկ ամսում 2-րդ անգամ թալանել են պատգամավորի ավտոմեքենան

Մեկ ամսում 2-րդ անգամ թալանել են պատգամավորի ավտոմեքենան

Մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ գողացել են Աժ պատգամավոր Ագնեսա Խամոյանի մեքենայի կողային հայելիները։

«Առաջին գողության դեպքում հումորով էի վերաբերվում՝ չնայած, որ մեր հարյուրավոր քաղաքացիներ բախվում են այս խնդրին։ Դուք գիտեք, որ ավելացել են և՛ բնակարանային  գողությունները, և՛ մեքենաներից գողությունները։ Այս համատեքստում մեկնաբանելով կատարվածը՝ ընդգծել էի, որ սա շարքային գողության դեպք է, բայց մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամը տարօրինակ է»,-ABC media-ի հետ զրույցում ասել է Խամոյանը։

Պատգամավորը նշել է, որ այդ շարքում կայանված մեքենաներից միայն իր մեքենայի կողային հայելիներն են գողացել։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս որևէ հեռախոսահամար չեն թողել, ինչը Խամոյանը տարօինակ է համարում։ Մնացած հետևություններն ու գործողությունների մասին մի փոքր ուշ հայտարարությամբ հանդես կգա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026