
Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթենք «Ճերմակ Արջին»։ Մրցագորգը քեզ է սպասում, Արթու՛ր», - ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։


