
Անօդաչուները խոչընդոտել են «օդաչուավորների» ազատ թռիչքը․ քաոս՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, ինչպես նաև մայրաքաղաքային հանգույցի մյուս օդանավակայաններում («Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի»), վերջին օրերին իրավիճակը ծայրահեղ լարված է՝ ԱԹՍ-ների հարձակումների պատճառով։
Մոսկվայի ուղղությամբ եկած տասնյակ անօդաչու թռչող սարքերի պատճառով «Ռոսավիացիան», անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է եղել ժամանակավորապես փակել «Շերեմետևո» օդանավակայանի օդային տարածքը՝ արգելելով ինքնաթիռների վայրէջքն ու թռիչքը:
Ըստ ռուսական աղբյուրների՝ ավելի քան 350 չվերթ հետաձգվել է կամ չեղարկվել։ «Շերեմետևոն», լինելով Ռուսաստանի խոշորագույն ավիահանգույցն ու «Աէրոֆլոտ» ավիաընկերության բազան, մեծ վնասներ է կրել է ամենամեծ հարվածը։
Այս պահի դրությամբ «Ռոսավիացիան» հայտարարել է, որ «Շերեմետևոյում» ժամանակավոր սահմանափակումները հանվել են, և օդանավակայանն աստիճանաբար վերադառնում է կանոնավոր աշխատանքին։ Այնուամենայնիվ, չվացուցակի խախտման պատճառով հերթերն ու չվերթների ուշացումները դեռ պահպանվում են։
«Աէրոֆլոտը» և մյուս ավիաընկերությունները կոչ են անում ուղևորներին օդանավակայան մեկնելուց առաջ պարտադիր ստուգել չվերթի կարգավիճակն առցանց տախտակում:


