ABCMEDIA
ԱՄՆ Պերտքարտուղարությունն ակնկալիքներ չունի ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից

ԱՄՆ Պերտքարտուղարությունն ակնկալիքներ չունի ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել  ԱՄՆ դեսպանի այցն Արցախ։ Լրագրողի հետաքրքրվել է նաև,թե ի՞նչ ակնկալիքներ կան Ղազախստանում կայանալիք ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ Մեթյու ՄԻլլերը նշել է․  «Ես դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ»:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել է Շուշի։ Իսկ Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարով նհայտարարել է, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 10-ին Ալմա Աթիում կանցկացվեն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցությունները: