ԱՄՆ Պետքարտուղարությունն առաջարկել է ՀՀ-ին և Ադրբեջանին շարժվել դեպի խաղաղ համաձայնագիր
Միացյալ Նահանգները ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմա Աթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների։
«Ալմա Աթան կարևոր, խորհրդանշական վայր է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»,- նշել Պետքարտուղարության պաշտոնյան։