24 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը քննադատում է Հայ Առաքելական եկեղեցուն ու սպառնում. ադրբեջանագետ

Ադրբեջանը քննադատում է Հայ Առաքելական եկեղեցուն ու սպառնում. ադրբեջանագետ

Ադրբեջանական  ու թուրքական պետական մեդիաները ողողված են Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերով: Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը թիրախ է դարձել նաև թշնամու համար:

Ադրբեջանական ու թուրքական լրատվականները գրում են, թե Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարարել են, որ պատրաստ են սահմանափակ քանակով զորք ուղարկել Հայաստան, նրանց խոսքով` ՀՀ «լեգիտիմ և արդար» իշխանությանն աջակցելու համար։ Թշնամի երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ոստիկաններին ու, ինչպես իրենք են բնութագրում, մաքրել Հրապարակը հակապետականներից։

Ադրբեջանագետ Արամ Փոլադյանը ադրբեջանական մեդիադաշտի արձագանքը բացասական է գնահատում, ասում է՝ վտանգ է տեսնում թշնամու խոսույթում։

«Վտանգավոր քայլերի կամ հերթական ահաբեկչության հիմք հանդիսացող քայլերի շարքին եմ դասում այն, որ տարեսկզբին ադրբեջանական պետական լրատվամիջոցները սկսեցին քարկոծել Հայոց եկեղեցին, ասելով` խառնվում է քաղաքականության մեջ։ Սկսեցին հոդվածներ տարածել, թե Հայկական եկեղեցին ահաբեկչական գործողություններ է իրականացնում, և այն  լեցուն է ահաբեկիչներով, որոնք վտանգ են ներկայացնում Ադրբեջանի Հանրապետության համար։ Ի պատասխան այս հայտարարությունների պիտի ասեմ, որ հայ եկեղեցին է, որը քարոզում է բացառապես հաշտություն, բայց երբևէ չի հանդուրժի միջազգային ահակեբչությունը»,- ABCmedia-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետը։

Նրա խոսքով, թշնամին ոչ միայն խոսում է իրենց ահաբեկչությունների մասին, այլև պնդում, որ դրանք պիտի ունենան շարունակական բնույթ։

«Սպառնում են ՀՀ-ին՝ զինվելու պարագայում չհանդուրժել այդ գործընթացը, միաժամանակ քննադատում են Հայ Առաքելական Եկեղեցու գործունեույթունը՝ որակելով իբրև ահաբեկչություն»,- ասաց ադրբեջանագետը: