22 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
-3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր սկանդալ` Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում

Նոր սկանդալ` Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում

Փարիզը պաշտոնապես մեղադրում է Բաքվին ապստամբություն հրահրելու մեջ, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի նահանգներից մեկում։ Հիմքեր կան կարծելու, որ Ադրբեջանն իսկապես նոր մակարդակի է հասցրել Հայաստանի գլխավոր եվրոպական դաշնակցի հետ պայքարի ինտենսիվությունը։

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Ֆրանսիայի այս «արտերկրյա տարածքում» անկարգությունները, ջարդերն ու ոստիկանության հետ փոխհրաձգությունները չեն դադարում արդեն մեկ շաբաթ՝ պայմանավորված ընտրական օրենսդրության փոփոխություններով։

«Սա ֆանտազիա չէ: Ցավոք, որոշ անջատողականներ համաձայնության են եկել Ադրբեջանի հետ»,- նշել է Դարմանենը: Նա չի հստակեցրել, թե ինչ միջամտության մասին է խոսքը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է՝ հրապարակելով շատ կտրուկ հերքում՝ Փարիզին մեղադրելով նեոգաղութատիրության մեջ և պահանջելով ներողություն խնդրել։

Ինչպես գրել է Взгляд-ը, այս ամենը կարելի է ընկալել որպես Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման նոր փուլ, որը սկսվել է 2020 թվականին։

«Ղարաբաղյան վերջին պատերազմից և ԱՀ-ի լուծարումից հետո Փարիզը սկսեց ձևացնել, թե «հովանավորում է» Հայաստանին, ինչը սովորաբար բացատրվում է Ֆրանսիայում հայկական մեծ սփյուռքի առկայությամբ։ Մեկ այլ մակարդակում՝ կարելի է խոսել անդրկովկասյան համատեքստում Ֆրանսիայի միջազգային դերի վերականգնման փորձի մասին։ Ինչից էլ բխում ֆրանսիական զենքի մատակարարումը Հայաստան», – նշվել է հոդվածում և ընդգծվել, որ Երևանն ամեն կերպ հասկացնում է, որ լրջորեն հույսեր է կապում Ֆրանսիայի աջակցության հետ։