20 Հոտ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիրանցում մարդկանց հոգին են սպանել, պատիվն են տարել․ Բագրատ սրբազան

Կիրանցում մարդկանց հոգին են սպանել, պատիվն են տարել․ Բագրատ սրբազան

Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտա գյուղ կարծես ուրվականների բնակավայր լիներ, մարդ չկար գյուղում. Կիրանց մտնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ես կյանքում այսպես չեմ տեսել այս գյուղը, եթե պատահական անցնելիս էլ լինեի, գոնե մի մարդ կտեսնեի, բայց հիմա չկա։ Իրենց անկյուններում թաքնված մարդիկ ապրում են, առանց մեռել սուգ է գյուղում, մարդկանց հոգին են սպանել, մարդկանց պատիվն են տարել։ Երբ իմացան, որ ես գյուղամիջում եմ, բնակիչները հավաքվեցին։ Մեր երկրում պիտի մեզ ոչ ոք չարգելի որևէ բան անել, որտեղ ուզեն,ք պիտի գնանք, ինչպես ուզենք պիտի գնանք։ Ես մարդկայնորեն իջել եմ մեքենայից, խնդրել եմ գնալ, գյուղացիներին տեսնել, որովհետև ի վերջո իրենց հոգևոր հայրն եմ։ Մենք քայլ առ քայլ հասնում ենք մեր նպատակին, ուրիշ տարբերակ չկա»,-ասել է նա։ Այս մասին հայտարարել է Բագրատ սրբազանը՝ լրագրողների հետ զրույցում։