Զախարովան համարում է, որ Ալեն Սիմոնյանը «սատանայացել է»
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հարցադրմանը, թե ինչու եկեղեցին հարկեր չի վճարում։
Զախարովան, միաժամանակ նշել է, որ Ուկրաինայում պահանջում են նորից օրակարգ մտցնել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։
«Ինչո՞ւ են նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառիս բուն իմաստով, սատանայանում», – գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: