15 Հնս
2024
ABCMEDIA
Կիրանցի բնակիչներին անբացատրելի շատ գումար են առաջարկել, ասել են՝ թղթի վրա գրեք ինչքան եք ուզում․ Գառնիկ Դանիելյան

Կիրանցի բնակիչներին անբացատրելի շատ գումար են առաջարկել, ասել են՝ թղթի վրա գրեք ինչքան եք ուզում․ Գառնիկ Դանիելյան

Իշխանությունն գոռալով փորձում էր խաբել բնակչությանը, որ չի հանձնելու Ադրբեջանին ոչ մի տարած, սակայն եկան ու մի շաբաթ ժամանակ տվեցին գյուղի ժողովրդին, որպեսզի դատարկեն տարածքը․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ես Կիրանցում մի մարդ չեմ տեսել, որ գոհ լինի սհմանազատման գործընթացից։ Ինչպես կարող են մարդուն թողնեն անհայրենիք, և նա գոհ լինի։ Իշխանությանը կիրանցի ժողովրդին անբացատրելի շատ գումար են առաջարկել․ ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց կանչել են տարբեր հաստատություններ՝ մարդկանց հետ «աշխատելու»»,- լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը։

Իշխանություններն ակնարկել են, որ լավ կլինի գումարը վերցնեն ու հանգիստ ապրեն»,-նշել է պատգամավորը և ավելացրել, որ մարդկանց տեռորի են ենթարկում։

Նրա խոսքով՝ իշխանությունը մարդկանց պատանդառության մեջ է վերցնում ու սկսում պայմաններ թելադրել։

«Կարող է որոշների նյարդերը չդիմանան ու համաձայնվի։ Կիրանցի ժողովրդին ներկայացնում են, թե իբր այլընտրանք չկա, պրոցեսներն իրենց տրամաբանական ավարտին են գնալու, լավ կլինի՝ գումարը վերցնեք, հանգիստ ձեր համար ապրեք, մինչև կգա հերթական զիջումների ժամանակ։ Այդ թեզն է։

Կարող է մարդ լինի՝ նյարդերը տեղի տա։ Ես չգիտեմ նման մարդ, բայց հնարավոր է։ Մարդ կա, որ կարող է վաճառվի, հնարավոր է։ Բայց 99 տոկոսը գոհ չի այս պրոցեսներից, ընդամենը կարող են լինել մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանքը չկա, այլընտրանքը գումար վերցնելն է»,- ասել է Դանիելյանը։