11 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
-1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք սահմանազատումն իրականացրել ենք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական ուժ ունեցող քարտեզների վրա․  ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի  հարց ու պատասխանի առանցքային կետերը

Մենք սահմանազատումն իրականացրել ենք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական ուժ ունեցող քարտեզների վրա․  ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի  հարց ու պատասխանի առանցքային կետերը

  • Վերարտադրվում է ՀՀ պետական սահամանը, և դա զիջում անվանելը տրամաբանական չէ, ես դա կհամարեի հաջողություն։

 

  • Մենք սահմանազատումն իրականացրել ենք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։

 

  • Եթե որևէ մեկը ասում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29700 քառ կմ չէ, ինքը իր կարծիքով ճանապարհ է բացում որպեսզի ՀՀ ինքնիշխան տարածքը ասենք 300 հազար քառ կմ է, բայց նրանք չեն ըմբռնում, որ ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք էլ ասեն՝ ՀՀ ինքնիշխան տարածքը 23 քառ կմ է։

 

  • Չանկնկալիքների շարժումը ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չիշխանություն և չքաղաքացիություն. նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երևան քաղաքի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը: Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ, ինչպես իրենք են ասում, Sանասարի մասին և դրանով կորցնեն իրական Հայաստանը և իրական Կապանը։

 

  • Մենք մեր իրական սահմանի անվտանգությունը ապահովում ենք ոչ թե սրա-նրա ոտքերի տակ ընկնելով, թե եկեք մեր անվտանգությունը ապահովեք, այլ ապահովում ենք մեր լեգիտիմ դիրքի վրա կանգնելով։

 

  • Նրանք, ովքեր ուզում են մեզ այս սահմաններից դուրս բերել, ուզում են դարձնել մեզ լեգիտիմ թիրախ մյուսների համար, որպեսզի լինեն երկրներ, որ ասեն՝ ՀՀ-ն ի վիճակի չի անկախ պետություն լինել․ ապրեք, կերեք, ընդհուպ՝ մոմ վառեք, մնացածը մենք ձեզ համար հանենք, իսկ երկիրը կառավարելու լուրջ մեխանիզմներ կան, որոնք դարերով գործել են՝ ձեր ինչի՞ն է պետք կառավարություն, ՏԻՄ, խորհրդարան՝ կան թեմեր: Հիմա, ասենք` Ավստրալիայում ՀՀ կառավարություն չկա, բայց կա Ավստրալիայի թեմ, վա՞տ է, իհարկե վատ չէ, տասը մարզի փոխարեն կլինենք տասը թեմ։

 

  • Հայ ժողովուրդը ունեցել է այդ փորձը, կառավարման այլ եղանակ է ունեցել՝ կայսերական կառավարման եղանակ, որ գնում էին Կեսարիայում օծվում էին, գալիս էին Հայաստանում դառնում էին ազդեցության գործակալ․ Պապ թագավորը մինչև քաշեց բերեց, ֆիզիկապես բերեց, բայց այդ ազդեցության գործակալի մասը մինչև այսօր չի լուծվել, բայց ասեմ՝ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում դա էլ է լուծվելու։

 

  • Սա վեց տարվա հարց չէ, սա հազարամյա հարց է, սա այն խոսակցությունն է, որը ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ․ Պապ թագավորը այլևս չի սպանվելու, և ես, որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու՝ ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն։

 

  • Ես գիտեմ՝ պատմության ուսուցիչները ինչեր են պատմում հենց այս օրերին, և ուզում եմ մեր աշակերտներին ասել, որ կոչ արեք ձեր ուսուցիչներին, որ գնան ատեստավորվեն և իրենց աշխատավարձը կրկնապատկեն, այ այդ ժամանակ կիմանանք՝ ով ինքան գիտի պատմությունը և որ չափով գիտի պատմությունը։